Ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխված հորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը «Օլիմպիակոսի» հետ խաղում առանձնացել է երկու բանով: Մրցակցի հասցրած արմունկի հարվածի հետևանքով նախ կոտրել է քիթը, ապա վրեժխնդիր եղել դարպասը գրավելով: Ճիշտ է, գոլն «Աթլետիկոյին» չի օգնել պարտությունից փրկվելու, սակայն պակաս ծանրակշիռ է դարձել մրցակցի հաղթանակը: Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 3:2: Ինչ վերաբերում է մարզիկի կոտրված քթին, այն վիրահատվել է արդեն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ